Տեղ գյուղի ավագանու անդամը ստում է, ես իրեն չեմ տեսել․ Մելիքսեթ Պողոսյանը՝ Տեղ գյուղի միջադեպի մասին (տեսանյութ)
Կգաք Սյունիք, կապատասխանեմ այն հարցին, թե անվտանգային ինչ վիճակ է այս պահին Սյունիքում, ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
Հարցին՝ ինչ է տեղի ունեցել իր և Տեղ գյուղի ավագանու անդամի միջև, Պողոսյանն ասաց․
«Իրենից հարցրեք, ստում է ինքը, ես իրեն չեմ տեսել։ Հիմա մարդ է այդպես է ուզում մեկնաբանի, թող ասի, ի՞նչ ասեմ»։
Այն դիտարկմանը, որ իր ազգականները տեղ գյուղում պաշտոններ են զբաղեցնում, իսկ Տեղ գյուղի ղեկավարն իր քրոջ որդին է, Պողոսյանը ի պատասխան նշեց․
«Հիմա ընտրություն է եղել, իր թեկնածությունը դրել են, ժողովուրդը իրեն ձայն է տվել, դարձել է համայնքի ղեկավար, ես ի՞նչ պետք է անեմ, ես չեմ էլ խառնվել»։
Հարցին, որ տեղեկություններ են շրջանառվում, որ Տեղ գյուղի ավագանու անդամին ծեծի են ենթարկել իր հետ կապ ունեցող անձիք, Պողսյանն ասաց․
«Մելիքսեթ Պողոսյանը նման բան թույլ չէր տա, ինձ համար կարևոր է հավասարությունը, ճշտությունը, մաքրությունը , ես այդ գյուղում հպարտ ման եմ գալիս, եկեք բոլորով գնանք Տեղ գյուղ, թող մեկը ձեռք բարձրացնի ու ասի՝ ես Պողոսյանից բողոք ունեմ»։
Տեղ գյուղում սահմանի պաշտպանության հետ կապված մյուս հարցերին Պողոսյանը հրաժարվեց պատասխանել՝ ընդգծելով միայն, որ ներկա պահին ինժեներական աշխատանքներ են կատարվում։