«Եթե դու սխալվել ես, ես ի՞նչ անեմ… հո բարձը մենակ քնելու համա՞ր չի». Մելիքսեթ Պողոսյան
Այսօր «Եռաբլուրում» լրագրողները Սյունիքի մարզի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանից հետաքրքրվեցին` աշխատում է մի անձի հետ, որ 2018 թվականին հայտարարում էր՝ «հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան պատերազմը», այսօր վատ չի՞ զգում, երբ այցելում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։ Ի պատասխան՝ Մելիքսեթ Պողոսյանն ասաց, որ ինքն իր առաքելությունն է կատարում։