Այս պահին անհնարին է Ուկրաինայում խաղաղության հասնել. Գուտերեշ
Ուկրաինայում խաղաղության հասնելն այս պահին կարելի է անհնարին համարել։ El Pais-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Այս պահին ես չեմ տեսնում խաղաղության անհապաղ ձեռքբերման հնարավորություն, մենք չենք խոսում ապագայի մասին՝ գլոբալ հրադադարի, խաղաղության բանակցությունների մասին»,- ասել է նա։
Միաժամանակ Գուտերեշը նշել է, որ երկու կողմի հետ էլ կա երկխոսություն՝ կոնկրետ խնդիրների լուծման համար։ Այս առումով, նրա խոսքով, կարևոր ձեռքբերում էր Ուկրաինայից հացահատիկի, իսկ Սև ծովով Ռուսաստանից սննդամթերքի ու պարարտանյութի արտահանումը։