Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2023

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման հանրահավաքը

0

Այսօր՝ մայիսի 9-ին, «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել  հանրահավաք: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այն  մեկնարկել է Տերունական աղոթքով և լռության րոպեով՝ ի հիշատակ Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմներում նահատակվածների: Հանրահավաքում «Ոչ Արցախի էթնիկ զտմանը»  շարժման նախաձեռնող խմբի անդամները վերահաստատել են իրենց պահանջներն  ուղղված համանախագահ երկրների ղեկավարներին ու  ՀՀ վարչապետին: …

The post Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման հանրահավաքը appeared first on ԳԱԼԱ.

Այսօր՝ մայիսի 9-ին, «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել  հանրահավաք:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այն  մեկնարկել է Տերունական աղոթքով և լռության րոպեով՝ ի հիշատակ Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմներում նահատակվածների:

Հանրահավաքում «Ոչ Արցախի էթնիկ զտմանը»  շարժման նախաձեռնող խմբի անդամները վերահաստատել են իրենց պահանջներն  ուղղված համանախագահ երկրների ղեկավարներին ու  ՀՀ վարչապետին:

«Արցախի Հանրապետության քաղաքացիները  նրանց ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի կողմից 2020 թվականի Նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության դրույթների կոպտագույն խախտումների վրա: Ադրբեջանն իր գործողություններով իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն, ժողովրդին իր հայրենիքից զրկելու ցեղասպանական գործողություններ՝ շրջափակման մեջ պահելով 120000 բնակչությանը: Մենք պահանջում ենք կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Ազատամարտիկ Կարմեն Ավետիսյանը, շնորհավորելով  Եռատոնի առթիվ,  նշել է, որ Արցախյան առաջին պատերազմում իրենց  սերունդը կատարել է այն, ինչը շատերին  անհնարին էր թվում:

«Հաղթանակել ենք, որովհետև միասնական ենք եղել: Այսօր էլ միասնության ու բռունցքվելու կարիք կա»,- ընդգծել է ազատամարտիկը:

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր խոսքում փաստել է որ չնայած ամիսներ շարունակվող շրջափակմանը արցախցին չի ընկճվում և լի է պայքարը շարունակելու վճռականությամբ:

Нет описания.

«Ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտեց կարմիր գծերը՝ դնելով ստուգման անցակետ: Այդ կարմիր գծերի խախտումը, որպես արժանապատիվ մարդ, ստիպում  է պայքարել, որովհետև ուրիշ տարբերակ չկա: Ոչ ոք չպիտի սահմանափակի մեր ազատ մուտքն ու ելքը դեպի Հայաստան: Մենք 149 օր շրջափակման մեջ ենք, չունենք գազ, լույս, գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը, բայց չենք ընկճվում: Այո, ծանր է վիճակը, բայց գիտենք մի բան՝ ոչ մի «ռեինտեգրացիայի» մասին խոսք չի կարող լինել: Մենք պաշտպանում ենք մեր տունը, քաղաքներն ու գյուղերը,  գերեզմանները, մեր հողի վրա ապրելու իրավունքը: Մենք չենք ուզում ոչ մեկի վրա հարձակվել, ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հայրենիքում: Պատրաստ ենք բանակցությունների, բայց դրանք  չեն կարող լինել ատրճանակը գլխին դրած, այլ երկկողմանի հարգանքի պարագայում միայն»,-ասել է Ռ. Վարդանյանը:

Հանրահավաքին ներկա էին նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

The post Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման հանրահավաքը appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин поздравил медицинских работников с профессиональным праздником





Москва

ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Доля новейших вагонов в метро Москвы с 2010 года увеличилась в шесть раз



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Найк Борзов

Найк Борзов, Therr Maitz, ZOLOTO и еще четыре десятка концертов за 2 дня




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Спортивные достижения Ставрополья представят на выставке «Россия» в Москве

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС


WTA

Самсонова обыграла Александрову и вышла в финал турнира WTA в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Трасса М-4 «Дон» перекрыта из-за массового ДТП



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России