Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2023

Ինչ է խոստանում «Վարդատոնն» այս տարի. մանրամասներ

0

Մայիսի 28-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում՝  Գորգասալի հրապարակում (Մեյդան) կանցկացվի Սայաթնովյան 109-րդ ավանդական «Վարդատոնը»: «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) ղեկավար Մարի Առաքելովան, որ նաև «Վարդատոնի» կազմակերպիչներից է, «Ալիք Մեդիա»-ին ասաց՝ այս տարի ևս նորամուծություններ են սպասվում: Ըստ Առաքելովայի՝ փոփոխվել է «Վարդատոնի» համերգային բաժնի ժամը. համերգը կանցկացվի ժամը 17:00-ից՝ արդեն ավանդական դարձած Գորգասալի հրապարակում: …

The post Ինչ է խոստանում «Վարդատոնն» այս տարի. մանրամասներ appeared first on ԳԱԼԱ.

Մայիսի 28-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում՝  Գորգասալի հրապարակում (Մեյդան) կանցկացվի Սայաթնովյան 109-րդ ավանդական «Վարդատոնը»:

«Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) ղեկավար Մարի Առաքելովան, որ նաև «Վարդատոնի» կազմակերպիչներից է, «Ալիք Մեդիա»-ին ասաց՝ այս տարի ևս նորամուծություններ են սպասվում:

Ըստ Առաքելովայի՝ փոփոխվել է «Վարդատոնի» համերգային բաժնի ժամը. համերգը կանցկացվի ժամը 17:00-ից՝ արդեն ավանդական դարձած Գորգասալի հրապարակում:

«Միջոցառումը կսկսվի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, այնուհետև հյուրերը վարդերով կշարժվեն դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի։

Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի պատարագ, հետո` հոգեհանգստյան արարողություն, ծաղիկներ կխոնարհեն Սայաթ-Նովայի շիրիմին»,- ասաց Առաքելովան և հավելեց՝ քանի որ տարիներ շարունակ հանդիսատեսի և ներկաների համար խնդիր է դարձել օրվա այդ ժամանակհատվածում կիզիչ արևի տակ բացօթյա միջոցառմանը մասնակցելը, այս տարի կփոխվի միայն համերգային միջոցառման ժամը և կկայանա 17:00-ից:

«Վիրահայերի միություն» ՀԿ-ի ղեկավարը մանրամասնեց՝ համերգային ծրագրին կմասնակցեն Հայաստանի հանրային ռադիոյի աշուղական երգի «Սայաթ-Նովա» պետական վաստակավոր համույթը՝ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, Հայաստանի Հանրապետության պետական համալսարանին կից գործող Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի ներկայացուցիչներ, հանդես կգա վրացի կոմպոզիտոր Էլդար Շոշիտաշվիլիի «Քսովրելեբի» ժողգործիքների համույթը, ինչպես նաև այլ կատարողներ ու պարի համույթներ Վրաստանից:

Առաքելովան ընդգծում է՝ «Սայաթ-Նովա» համույթը հանդես կգա նոր երգացանկով՝ սայաթնովյան հայերեն երգերից բացի, կկատարեն նաև վրացական երգեր:

«Վարդատոնը» այս տարի կազմակերպել է «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանատան, Վիրահայոց թեմի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո:

«Միջոցառման տեխնիկական մասը, բեմը և մյուս պարագաները տրամադրում է Թբիլիսիի քաղաքապետարանը»,- ասաց Առաքելովան:

Ի դեպ, «Վարդատոնը» հիմնադրվել է 1914 թվականին վրացի գրականագետ Իոսեբ Գիրշաշվիլիի, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, որին ավանդաբար մասնակցում են հայ և վրացի գրողներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ։

Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը ժողովուրդների բարեկամության երգչին նվիրված տոնը մեծ շուքով անցկացվում է Թբիլիսիի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող Մեյդան թաղամասում։

«Վարդատոնն» ավանդական է դառնում նաև Երևանում. արդեն մի քանի տարի է թբիլիսյան «Վարդատոնին» նախորդող շաբաթվա վերջին օրը Հայաստանի մայրաքաղաքում նույնպես նշվում է որպես Թիֆլիսի մեծ աշուղի հիշատակի և հարգանքի օր:

aliq.ge

The post Ինչ է խոստանում «Վարդատոնն» այս տարի. մանրամասներ appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

В московской мэрии не планируют запрещать самокатам ездить по тротуарам





Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о компенсации части затрат на путевки в оздоровительные лагеря в рамках нацпроекта «Семья»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

В московской мэрии не планируют запрещать самокатам ездить по тротуарам



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Шнуров

Любовь Аксенова, Олег Трофим, Сергей Шнуров и другие на премьере фильма «Майор Гром: Игра»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Гонки на яхтах и практики лидеров рынка: предприниматели Татарстана станут участниками образовательной регаты в Москве

В Нижнем Тагиле прошел десятый благотворительный забег ЕВРАЗа и городской спортивный праздник «Дай пять!»

Две бронзы выиграли забайкалки на международных соревнованиях по киокусинкай «Moscow Cup 2024»


ATP

Даниил Медведев идет третьим в чемпионской гонке ATP, Андрей Рублев — пятый



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: в чем отличие химических фильтров от физических



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России