Դեմոկրատները խորտակման զգացում ունեն. Թրամփը կարող է հաղթել Բայդենին․ The Hill
Դեմոկրատները խորտակման զգացում են ունենում, երբ խոսքը վերաբերում է Դոնալդ Թրամփին. նրանք կարող են տեսնել, որ նա կրկին հաղթում է: Այս մասին գրել է The Hill-ը։
«Ինձ նման շատ մարդկանց կողմից, իհարկե, անհանգստություն կա», - ասել է հայտնի Դեմոկրատական ստրատեգներից մեկը:
«Մեր կուսակցության խորհրդատուների խավի և ընտրողների միջև չկապվածություն կա։ Նրանք կարծում են, որ կարող են պարզապես մի շարք գովազդներ ցուցադրել՝ խոսելով այն մասին, թե որքան խենթ է Դոնալդ Թրամփը, [և] դա բավական կլինի: Դա պարզապես այդպես չէ»:
Մեկ այլ ստրատեգ զգուշացրել է իր կուսակցության մյուս անդամներին. «Եղեք չափազանց անհանգիստ» (անգլ․՝ “Be very f—ing worried.”)։