Նաիրի Հոխիկյան․ «Մենք չենք ասում՝ եկեք, միացեք մեզ, մենք ասում ենք՝ եկեք միավորվենք»
0
«Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ մենք շարունակում ենք Արցախի ճանապարհի բացման երկրորդ շարժումը։ Մենք շարժմանը միտումնավոր անուն չենք տվել՝ համոզված լինելով, որ անունը պիտի ժողովրդի միջից դուրս գա։ Քանի որ մենք սա համարում ենք համաժողովրդական ընդվզման ալիք․ ժողովուրդը պիտի իր միջից ի հայտ բերի նաեւ առաջնորդներին։ Այսօր, օրինակ, մենք միջոցառումն իրականացնում ենք հետադարձ կապի …