Քվեների 87 տոկոսի հաշվարկով Էրդողանը հավաքել է 49.9 տոկոսն, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44.4 տոկոսը
Թուրքիայում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 87 տոկոսի հաշվվման արդյունքների համաձայն, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին քվեարկել է ընտրողների 49.9 տոկոսն, իսկ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն 44.4 տոկոսն է ստացել:
Եթե այս միտումը պահպանվի՝ Թուրքիայում մայիսի 28-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, և հաղթող կճանաչվի ձայների պարզ մեծամասնությունն ապահոված թեկնածուն: