Ինքնորոշումն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է, որը չունի այլընտրանք. ՀՅԴ Հայաստանի ԳՄ
Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա՝ 86.6 հազար քառ. կմ տարածքով։ Հայտարարությունը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ ուժի շարունակական կիրառման և ագրեսիայի, ինչպես նաև արցախահայության տեղահանության, էթնիկ զտման և …