Պայթյունի հետևանքով Լուգանսկում վիրավորվել է ԼԺՀ ներքին գործերի նախարարը
Լուգանսկի կենտրոնում մայիսի 15-ին տեղի ունեցած պայթյունի ժամանակ, ըստ նախնական տվյալների, տուժել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներքին գործերի նախարար Իգոր Կոռնետը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Լուգանսկի արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ Կոռնետը ողջ է. «Այժմ նա հոսպիտալացված է, վիճակը գնահատվում է կայուն»։
Պայթյունի և տուժածների մասին ավելի վաղ հայտնել էր Լուգանսկի ղեկավարի պաշտոնակատար Լեոնիդ Պասեչնիկը։ Նա պարզաբանել էր, որ դա տեղի է ունեցել Դեմեխին փողոցում։
Նաև երկուշաբթի առավոտյան Լուգանսկը կրկին հայտնվել էր ուկրաինական կողմից կրակի տակ։