Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ ուսումնական զորամասերից մեկում տեղի է ունեցել միջոցառում
Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 15-ին ՀՀ զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների ընտանիքների անդամները, զոհված զինծառայողների երեխաներ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Միջոցառման ընթացքում կազմակերպվել է համերգ՝ ԶՈՒ երգի ու պարի համույթի գլխավորությամբ:
Զորամասի փոքրիկ հյուրերը դիտել են նաև տիկնիկային ներկայացում:
Երեխաները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինվորական առօրյային և շփվել զինվորների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։