ԵՄ ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի իրավունքները․ Արցախի ԱԳՆ արձագանքը Շառլ Միշելի հայտարարությանը
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բրյուսելում մայիսի 14-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի արտահայտությունների կապակցությամբ՝ նշելով, որ, ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների։