Ինտերը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է․ Միլանի դեմ հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Լաուտարո Մարտինեսը, իսկ Մխիթարյանը մկանային խնդրի պատճառով փոխարինվեց
Միլանյան դերբիի պատասխան խաղում «Ինտերը» 1-0 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ և իր տեղն ապահովեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ, ակումբի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Արգենտինացին ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։
Վաղը հայտնի կդառնա եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Անգլիական «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ պատասխան խաղում կընդունի իսպանական «Ռեալ Մադրիդին»։ Արքայական ակումբի «Սանտիագո Բեռնաբեու» խաղադաշտում կայացած խաղն ավարտվել էր ոչ ոքի՝ 1-1։
Իտալական ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկից մասնակցեց խաղին, սակայն 44-րդ րոպեին նրան փոխարինեց Մարսելո Բրոզովիչը։ Մխիթարյանը վնասվածք ստացավ։
Առաջին խաղում «Ինտերն» առավելության էր հասել է 0-2 հաշվով։ Գոլերից մեկը խփել էր Մխիթարյանը։
ՉԼ եզրափակիչում միլանյան ակումբը վերջին անգամ խաղացել էր 2010 թվականին ու հաղթել Գերմանիայի Մյունխենի «Բավարիային» 2–0 հաշվով՝ ձևակերպելով տրեբլ (Իտալիայի Ա սերիայի գավաթ, Իտալիայի գավաթ, ՉԼ-ի գավաթ)։ 2 գնդակի հեղինակը դարձել էր արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն։
Լուսանկարում «Ինտերի» 2009-10 մրցաշրջանի կազմը՝ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ (22.05.2010, ՉԼ եզրափակիչի խաղից հետո, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ) Reuters