Առկա է անհրաժեշտ կամք ու ցանկություն՝ կոռուպցիայի դեմ պայքարում առավել ակտիվ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ. Սասուն Խաչատրյանը՝ դեսպան Շարվաշիձեին
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին և Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և Վրաստանի իրավապահ կառույցների միջև գործընկերային կապերն ընդլայնելու հնարավորությունները՝ հատկապես նկատի ունենալով, որ արդեն իսկ նախապատրաստվում է համապատասխան հուշագիր, որը կարևոր …