103news.com
World News in Armenian
Май
2023

Ռուսները շարունակում են հրթիռակոծել ուկրաինական բնակավայրերը

0
Անցած գիշեր ռուսական զորքերը կրկին ինտենսիվ հրթիռակոծել են ուկրաինական բնակավայրերը, այդ թվում Կիևը։ Սա արդեն իններորդ հրթիռային հարձակումն է մայիսի սկզբից ի վեր։ 


Կիևը հայտարարում է, թե բոլոր թշնամական թիրախները հայտնաբերվել և ոչնչացվել են, խոցված հրթռիների բեկորներն էլ ընկել են մայրաքաղաքի մի քանի թաղամասերում։ Գիշերը հարձակման էր ենթարկվել նաև Օդեսան, մեկ մարդ մահացել, երկուսը վիրավորվել են։


Իրավիճակը լարված է նաև Ղրիմում

Վերջին ժամերին լարված էր իրավիճակը նաև ռուսների կողմից բռնակցված Ղրիմում։ Չիստենկոյե գյուղի մերձակայքում երկաթուղու վրա պայթյուն է եղել, առնվազն մինչև երեկո հաղորդակցությունը դադարեցվել է։ Ռուսական Թելեգրամ ալիքները հաղորդում են, թե այս հատվածում առավոտյան ուժգին պայթյուն է եղել, իսկ Ղրիմի իշխանությունները պնդում են, թե վագոնները գծերից դուրս են եկել «երկաթուղային տրանսպորտի աշխատանքին կողմնակի անձանց միջամտության պատճառով»։


Ռազմի դաշտում ամենաթեժ կետը շարունակում է մնալ Բախմուտը

«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը երեկ հայտարարել է, թե իր վարձկանները կրկին առաջ են գնացել այդ ուղղությամբ. - ««Վագները» մոտ երկու հարյուր վաթսուն մետր առաջ է գնացել։ Ուկրաինական զինվորականները քաղաքում վերահսկում եմ ընդամենը մեկ ու քսանութ քառակուսի կիլոմետր տարածք։ Հակառակորդի կատաղի ղիմադրում է»։


Ընդ որում, Պուտինի աջ ձեռքը համարվող Պրիգոժինը այսօր կրկին խոսել է  Ռուսաստանի պաշտպանության նախարարության դեմ՝ մեղադրելով բանակին քաղաքի մերձակայքում դիրքերը թողնելու համար. - «Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, ցավոք, հետ են քաշվել Բախմուտի հյուսիսում մոտ 570 մետր»։


Ըստ տեղից ստացվող լուրերի, քաղաքում ուկրաինացի զինվորականները կռվում են «Վագների» վարձկանների դեմ, իսկ քաղաքի շուրջը ուկրաինական ստորաբաժանումները տարբեր ուղղություններով թիրախավորում  են Ռուսաստանի բանակի դիրքերը և կամաց-կամաց առաջ գնում։ Ռուս ռազմական փորձագետները մտավախություն ունեն, թե  «Վագները» կարող է հայտնվել շրջապատման մեջ։


Ամենամեծ ապատեղեկատվությունը այս «հակահարձակումն» է. Լուկաշենկո

Զուգահեռ, նորանոր հաղորդումներ են ստացվում ուկրաինական բանակի կողմից պատրաստվող հակահարձակման մասին։ Ռազմական հարցերով փորձագետ Միխայիլ Պրիտուլայի կարծիքով, ուկրաինական հակահարձակումն արդեն սկսվել է․ - «Հակահարձակումը սկզբում ընթանում է մատակարարման միջոցների, հակառակորդի կենդանի ուժի դանդաղ և համակարգված ոչնչացմամբ։ Այսինքն՝ այն կետերը, որտեղ տեղակայված են զենքերը, զինվորների համար սնունդը, պետք է ոչնչացվեն մարտի գնալուց առաջ»։ 






Մինչդեռ Բելառուսի նախագահը այսօր հայտարարել է, թե այս մասին լուրերը կեղծ են. - «Բայց պետք է ասեմ, որ ամենամեծ ապատեղեկատվությունը այս «հակահարձակումն» է։ «Հակահարձակում», իմ տեսանկյունից, չկա և չի էլ կարող լինել։ Դա ուղղակի խենթություն է»:


Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտել է, թե ռուսական ուժերը և' տեխնիկայով, և' մարդկանցով հինգ անգամ գերազանցում են ուկրաինական ուժերին, և այդ իրավիճակում հակահարձակման անցնելը, նրա կարծիքով, խենթություն է:


Ուկրաինական կողմը հակահարձակման հստակ ժամկետ չի նշում։ Ռազմական փորջագետները սակայն փաստում են, որ երկու կողմն էլ պատրաստվում են դրան։ Արևմտյան մասնագետների տվյալներով, օրինակ, ռուսներն արդեն շուրջ մեկ ու կես հազար կիլոմետր խրամատներ են փորել Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում։




Губернаторы России
Москва

Собянин: У городских ярмарок выходного дня появился общий узнаваемый стиль





Москва

В Подмосковных Люберцах росгвардейцы задержали подозреваемых в совершении кражи


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: все ярмарки выходного дня в Москве оформили в едином стиле



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Алсу

Алсу удивилась, что ее поклонник прилетел к ней на концерт из Якутии




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Амурская область станет частью "аритмии" путешественника

Архангельская теннисистка Алина Хезина победила на турнире в Санкт-Петербурге

Офицер Росгвардии из Иркутска стал призёром всероссийского чемпионата по джиу-джитсу


WTA

Дарья Касаткина стала первой по числу побед за сезон на турнирах WTA-500 после 2015 года



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Казанский вокзал, Москва



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России