Վաճառվել է աշխարհի ամենահին աստվածաշնչյան ձեռագրերից մեկը
Նյու Յորքում 38 միլիոն դոլարով վաճառվել է եբրայերեն Աստվածաշունչը՝ ամենահին պահպանված աստվածաշնչյան ձեռագրերից մեկն աշխարհում: Ինչպես հաղորդում է Aljazeera-ն, կաշվապատ, մագաղաթյան ձեռագիրը շուրջ 1100 տարվա պատմություն ունի: Այն գնել է Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ալֆրեդ Մոզեսը: Նախկին դեսպանը հնագույն Աստվածաշունչը գնել է Թել Ավիվում գտնվող «Սփյուռքի թանգարանում» (հայտնի է նաև «Հրեա ժողովրդի թանգարան» անվամբ): Աճուրդից …
The post Վաճառվել է աշխարհի ամենահին աստվածաշնչյան ձեռագրերից մեկը appeared first on ԳԱԼԱ.
Նյու Յորքում 38 միլիոն դոլարով վաճառվել է եբրայերեն Աստվածաշունչը՝ ամենահին պահպանված աստվածաշնչյան ձեռագրերից մեկն աշխարհում:
Ինչպես հաղորդում է Aljazeera-ն, կաշվապատ, մագաղաթյան ձեռագիրը շուրջ 1100 տարվա պատմություն ունի: Այն գնել է Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ալֆրեդ Մոզեսը:
Նախկին դեսպանը հնագույն Աստվածաշունչը գնել է Թել Ավիվում գտնվող «Սփյուռքի թանգարանում» (հայտնի է նաև «Հրեա ժողովրդի թանգարան» անվամբ): Աճուրդից առաջ՝ դեռևս մարտ ամսին ձեռագիր Աստվածաշունչը ցուցադրվել էր թանգարանում:
Ենթադրվում է, որ Աստվածաշունչը գրվել է 880-ից 960 թվականներին:
The post Վաճառվել է աշխարհի ամենահին աստվածաշնչյան ձեռագրերից մեկը appeared first on ԳԱԼԱ.