Եթե Աշոտ Փաշինյանին առևանգում էին, ինչո՞ւ էր նստում մեքենա․ Նարեկ Սամսոնյան
Հերը տարավ այս ծնողների երեխեքին զոհեց, տղեն այս ծնողներին ուզում է նստացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը, որն ի աջակցություն եկել էր դատարան մոտ, որտեղ քննվում է Աշոտ Փաշինյանյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափության հարցը։
«Ու ակնհայտ է, չէ՞, որ սա հանրային-բարոյական տեսանկյունից՝ բավականին լուրջ խնդրահարույց հարց է դառնում այդ նույն Աշոտ Փաշինյանի համար»,- ասաց Սամսոնյանը։
Ըստ նրա՝ եթե Աշոտ Փաշինյանին առևանգում էին, ինչո՞ւ էր նստում մեքենա։