Ինչո՞ւ եք նսեմացնում զոհված զինծառայողների ծնողներին։ Ինչո՞ւ չեն պատժվում սևազգեստ մայրերի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները. Ժաննա Ալեքսանյան
0
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը։ Նա հանցագործ չէ։ Մի ոչնչացրեք մարդուն, կնոջը, վիշտ կրող մորը։ Ինչու եք վարչական վարույթներ հարուցել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ Վերաքննիչ դատարանի բակում է տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպը՝ վարչական գործերի քննության ընթացքում։ Ինչո՞ւ եք նսեմացնում նրանց։ …