Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են զոհված զինծառայողների ծնողներին. գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մայիսի 17֊ին` զոհված զինծառայողների ծնողների ձերբակալությունից անմիջապես հետո, այց են իրականացրել Ոստիկանության Շենգավիթի բաժին, առանձնազրույց ունեցել նրանց հետ։ Նշված դեպքի վերաբերյալ Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են ահազանգեր, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և փաստաբանների կողմից։ Այսօր՝ մայիսի 18-ի վաղ առավոտյան, Պաշտպանի ներկայացուցիչները երկրորդ այցն են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի …