Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2023

Լեգենդար Շավարշ Կարապետյանը 70 տարեկան է

0

Այսօր՝ մայիսի 19-ին, լեգենդար սուզալողորդ Շավարշ Կարապետյանը, որը 1976 թվականին փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին, նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը։ Կարապետյանն աշխարհի 17-ակի, Եվրոպայի 13-ակի, ԽՍՀՄ 7-ակի չեմպիոն, աշխարհի 11-ակի ռեկորդակիր է։ Նա նաև սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահն է։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1976 թ. սեպտեմբերի 16-ին Շավարշ Կարապետյանը միայնակ փրկել …

The post Լեգենդար Շավարշ Կարապետյանը 70 տարեկան է appeared first on ԳԱԼԱ.

Այսօր՝ մայիսի 19-ին, լեգենդար սուզալողորդ Շավարշ Կարապետյանը, որը 1976 թվականին փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին, նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը։

Կարապետյանն աշխարհի 17-ակի, Եվրոպայի 13-ակի, ԽՍՀՄ 7-ակի չեմպիոն, աշխարհի 11-ակի ռեկորդակիր է։ Նա նաև սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահն է։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

1976 թ. սեպտեմբերի 16-ին Շավարշ Կարապետյանը միայնակ փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորների կյանքը։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը՝ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում, Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չի հաջողվել։

Իր անձնվեր քայլի հետևանքով Շավարշը վարակվել է թոքաբորբով, իսկ կոտրված ապակուց առաջացած վերքերը հանգեցրել են արյան վարակման։ Մի քանի շաբաթ նա ծանր վիճակում գտնվել է հիվանդանոցում, բայց, ի վերջո, կազդուրվել է։ Բժշկի խոսքերով՝ նա ապրել է միայն իր բացառիկ ֆիզիկական մարզվածության շնորհիվ։

Կարապետյանի վնասվածքները նրան թույլ չեն տվել շարունակել մարմնամարզիկի կարիերան, և  նա ստիպված է եղել թողնել սպորտը։

Սա Կարապետյանի միակ հերոսական քայլը չէր։

1974 թվականի հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից ավտոբուսով վերադառնալիս է եղել Երևան։ Ավտոբուսում այդ պահին գտնվել են երեսունից ավելի ուղևորներ՝ ներառյալ մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնեցրել է մեքենան և դուրս եկել։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվել է տեղից։ Վարորդի բացակայությունը առաջինը նկատել է Կարապետյանը, որն ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնեցնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ՝ Շավարշը արմունկով ջարդել է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղել է ավտոբուսը դեպի սարը։

Ավելի ուշ այս իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այս որոշումը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար։ Հենց այս դեպքից հետո Շավարշ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նրան հաջողվեց կանխել ողբերգությունը, ասել է իր հայտնի խոսքերը.

-Ուղղակի ես ամենից մոտն էի։

1985 թվականի փետրվարի 15-ին էլ Կարապետյանն օգնել է մարդկանց փրկել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հրդեհի ժամանակ։ Նա առաջիններից է հասել հրդեհի վայր և սկսել օգնել հրշեջներին։ Փրկարարական գործողությունների ընթացքում նա վնասվածքներ և այրվածքներ է ստացել։

Նշենք՝ 2014թ. Օլիմպիական խաղերի կրակի վազարշավի տասը ջահակիրներից մեկը Շավարշ Կարապետյանն էր։

armsport.am

The post Լեգենդար Շավարշ Կարապետյանը 70 տարեկան է appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Андрей Разин

В безобразном состоянии: Андрей Разин забросил могилу своего 16-летнего сына




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


Большой шлем

«Надо чем-то жертвовать». Арина Соболенко отказалась ехать на Олимпиаду в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Свыше 1,2 тыс человек приняли участие в массовом заплыве в Подмосковье



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России