Հռոմի պապը կարդինալ Զուպպիին հանձնարարել է ղեկավարել Ուկրաինայում խաղաղության առաքելությունը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանձնարարել է Իտալիայի եպիսկոպոսների կոնֆերանսի ղեկավար կարդինալ Մատեո Զուպիին ղեկավարել խաղաղության առաքելությունն Ուկրաինայում։
Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։
«Կարող եմ հաստատել, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Բոլոնիայի արքեպիսկոպոս կարդինալ Մատեո Զուպիին հանձնարարել է ղեկավարել առաքելությունը՝ համաձայնեցնելով Պետքարտուղարության հետ, որը կօգնի թուլացնել լարվածությունը Ուկրաինայի հակամարտությունում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես պարզաբանել է Բրունին, ներկայումս ուսումնասիրվում են այս առաքելության իրականացման ժամկետները և դրա պայմանները։