Հերտան դուրս մնաց Բունդեսլիգայից
Հաջորդ մրցաշրջանում «Հերտան» հանդես կգա գերմանական Բունդեսլիգա 2-ում։
Այսօր Պալ Դարդայի թիմը Բունդեսլիգայի 33-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Բոխումի» հետ (1:1)՝ գոլ բաց թողղնելով հանդիպման վերջնամասում։
Բեռլինյան ակումբը 33 խաղից հետո վաստակել է 26 միավոր և եզրափակում է աղյուսակը։ Թիմը 5 միավորով հետ է մնում «Շալկեից», որը փլեյ-օֆֆի գոտում է մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ:
Վերջին անգամ «Հերտան» հանդես է եկել Բունդեսլիգա 2-ում 2012/13 թթ․ մրցաշրջանում։