1920-ի և 2020-ի մեր ԱՂԵՏ-ների մի կարևոր տարբերություն
Անդադար զուգահեռներ եմ անցկացնում 1920թ Կարսի և 2020թ Շուշիի մեր աղետների միջև՝ նշելով շշմեցնող նմանությունները, թուրքերի ու ռուսների համակարգված հարվածներն ընդդեմ Հայաստանի պետականության, ՀՅԴ-ի ու ՔՊ-ի, Համո Օհանջանյանի ու Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու, արկածախնդիր քայլերը: Բայց մի շատ կարևոր տարբերություն կա: Եթե 1920-ին Կարսի ու 30 հազար քառակուսի կիլոմետր կորստից հետո մեր ժողովուրդը՝ պետական այրեր, քաղաքական …
The post 1920-ի և 2020-ի մեր ԱՂԵՏ-ների մի կարևոր տարբերություն appeared first on ԳԱԼԱ.
Անդադար զուգահեռներ եմ անցկացնում 1920թ Կարսի և 2020թ Շուշիի մեր աղետների միջև՝ նշելով շշմեցնող նմանությունները, թուրքերի ու ռուսների համակարգված հարվածներն ընդդեմ Հայաստանի պետականության, ՀՅԴ-ի ու ՔՊ-ի, Համո Օհանջանյանի ու Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու, արկածախնդիր քայլերը:
Բայց մի շատ կարևոր տարբերություն կա: Եթե 1920-ին Կարսի ու 30 հազար քառակուսի կիլոմետր կորստից հետո մեր ժողովուրդը՝ պետական այրեր, քաղաքական դեմքեր, մտածողներ, սթափվեցին ու դարձան խիստ ադեկվատ իրավիճակին, 2020թ Շուշիի ու 8.000 կմ կորստից հետո մենք շարունակում ենք մնալ ոչ ադեկվատ:
Կարդում, լսում ու դիտում եմ քաղաքական տեքստեր, որոնք հայրենասիրական կենցաներ են: Չկա քաղաքական միտք, չկա քաղաքական տեքստ, չկա պատասխանատվության զգացում, չկա խոհեմ, տրամաբանական առաջարկ:
Մեկը ուժով միջանցք է բացում, մյուսը՝ Շուշին ազատագրում, երրորդը՝ Հադրութը բերում բանակցային սեղանին:
Ու այս ամենն այն դեպքում, երբ չենք կարողանում ադրբեջանական ուժերը դուրս շտպրտել ՀՀ տարածքից…
Շուրջբոլորը ազգակործան պատուհաս է:
The post 1920-ի և 2020-ի մեր ԱՂԵՏ-ների մի կարևոր տարբերություն appeared first on ԳԱԼԱ.