Մեդվեդևը Վիետնամում է․ կհանդիպի երկրի ղեկավարության հետ, կանդրադառնա նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը
Ռուսաստանում իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը աշխատանքային այցով ժամանել է Վիետնամ, որտեղ երկուշաբթի օրը՝ մայիսի 22-ին, մի շարք բանակցություններ կանցկացնի երկրի ղեկավարության հետ։ Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԽ փոխնախագահի գրասենյակից։
Քաղաքական գործչի աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է։ Այցի ընթացքում նա բանակցություններ կվարի Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի և ՎԿԿ Կենտրոնական կոմիտեի մշտական քարտուղար Թրուոնգ Թհի Մայի հետ։ Բացի այդ, Մեդվեդևը կհանդիպի Վիետնամի նախագահ Վո Վան Թոնգի և վարչապետ Ֆամ Մին Տինի հետ։