Առավոտյան կամ գիշերային ցավեր, այտուց, ցան․ արթրիտի տարատեսակների վաղ ախտանշանները
Արթրիտը հոդերի տարածված բորբոքային հիվանդություն է, որը ճիշտ չէ սոսկ օրգանիզմի ծերացման գործընթացների հետ կապելը․ այն հաճախ է հանդիպում առողջական ընդհանուր խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում, ընդ որում՝ առավել հաճախ կանանց մոտ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում արթրիտը հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն է համարվում։ Ինչպես Forbes Health-ի նյութում մեկնաբանել է բժշկական գիտությունների թեկնածու Ռոբերտ Գրեմը, «արթրիտը մեկ կամ մի …