Սիսիան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Կարեն Հովհաննիսյանը
Սույն թվականի մայիսի 19-ին Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդրանիկ նիստը՝ ավագանու 21 անդամների մասնակցությամբ: Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի առաջարկով նիստը մենարկեց միայն սույն թվականի մայիսի 17-ին Սոթքի հատվածում Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված, Սիսիան համայնքի բնակիչ Էդգար Վահանի Սուլեյմանյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո: Օրակարգն ընդունվեց ավագանու 18 կողմ, …