Պապիկյանն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի և Պատրիկ Պրայորի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր
Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի և պարոն Պատրիկ Պրայորի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը:
Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։