Ճապոնիան չի պլանավորում անդամակցել ՆԱՏՕ-ին. Կիսիդա
Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի, իսկ երկրում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչություն բացելու որոշում առայժմ ընդունված չէ։ Այդ մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ պատասխանելով պատգամավորների հարցերին խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստի ընթացքում։