Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %
Պարեկային ծառայության ստեղծման և կայացման ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ստորաբաժանման հիմնական նպատակներից է ոչ միայն վարչական իրավախախտումների հայտնաբերումը, այլև դրանց դեմ պայքարում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը։ Ինչպես տեղեկացրել ենք, պարեկային ծառայությունն իրականացնում է իրազեկման միջոցառումներ։ Վարորդները հնարավորություն ունեն պարեկային ծառայության ծառայողների օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։ Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության …