Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2023

Ունենք տոքսիկ նյութերի լայն տարածում Նուբարաշենի աղբավայրից մինչև Փոքր Կենտրոն. Ինգա Զարաֆյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը – Տիկի՛ն Զարաֆյան, մայիսի 18-ից բռնկված հրդեհը Նուբարաշենի աղբավայրում դեռ ամբողջությամբ չի հաջողվում մարել։ Այս հրդեհի ներկա հետևանքների մասին ձեր դիտարկումները խնդրեմ։  – Արդեն վեցերորդ օրն է՝ ինչ այդ հրդեհը կա, ու ամենաահավորն այն է, որ այն ոչ թե շարունակական բնույթ է կրում, այլ ամեն օր […]

The post Ունենք տոքսիկ նյութերի լայն տարածում Նուբարաշենի աղբավայրից մինչև Փոքր Կենտրոն. Ինգա Զարաֆյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը

– Տիկի՛ն Զարաֆյան, մայիսի 18-ից բռնկված հրդեհը Նուբարաշենի աղբավայրում դեռ ամբողջությամբ չի հաջողվում մարել։ Այս հրդեհի ներկա հետևանքների մասին ձեր դիտարկումները խնդրեմ։ 

– Արդեն վեցերորդ օրն է՝ ինչ այդ հրդեհը կա, ու ամենաահավորն այն է, որ այն ոչ թե շարունակական բնույթ է կրում, այլ ամեն օր հրդեհի նոր օջախներ են հայտնաբերվում, այսինքն՝ այն տարածվում է։ Ես հիմա Ազգային ժողովի շենքի դիմաց եմ գտնվում, ու այստեղ ևս զգացվում է այդ հոտը, այդ տոքսիկ արտանետումների հետևանքը։ 

Սա նշանակում է, որ ունենք տոքսիկ նյութերի լայն տարածում Նուբարաշենի աղբավայրից մինչև արդեն Փոքր Կենտրոն։ Այդ արտանետումների կազմում կա շմոլ գազ, ազոտի երկօքսիդ, ածխածնի մոնօքսիդ, ինչը աղբի այրման արտանետման բնորոշ հետևանք է։ Ընդհանուր աղբի այրման դեպքում ստացվում են այսպիսի արտանետումներ, այսինքն՝ տոքսիկ նյութերի արտանետումներ, բայց սրան զուգահեռ մենք ունենք էլի շատ վտանգավոր միացությունների արտանետումներ, որոնք բնորոշ են հենց Նուբարաշենի աղբավայրին։ 

Ի դեպ, 2013 թվականին դեռ քաղաքապետարանն ասել էր, որ Նուբարաշենի աղբավայրը մոտավորապես 10-13 տարվա կյանք ունի, սա նշանակում է, որ այդ աղբավայրի կյանքն ավարտվել է, նշանակում է, որ այդ տարածքն արդեն չի կարող ավելորդ աղբ ընդունել, իսկ մենք գիտենք, որ ամեն տարի 350-400 հազար տոննա աղբ է լցվում այդ տարածք։ 

Այդ տարածքում նույնիսկ այն ժամանակ, երբ հրդեհ չկա, նկատելի են ծխացող աղբի կույտեր, ինչը ոչ լիարժեք այրման հետևանք է։ Նուբարաշենում ունենք մեծ քանակությամբ կուտակված մեթան գազ, ինչն ահավոր վտանգավոր է և՛ առողջության, և՛ շրջակա միջավայրի համար։ Ես կասկածում եմ, որ այս երկարատև հրդեհը կարող է և պայմանավորված լինել այդ կուտակված մեթանի օջախներով, որովհետև մենք ունենք բաց այրման գործընթաց ու կուտակված մեթան։ Եթե իմ կասկածը ճիշտ է, ապա դա շատ վտանգավոր գործընթաց է, որովհետև մեթանն այնտեղ շատ-շատ է։ 

Կրկնում եմ՝ քանի որ Նուբարաշենում չտեսակավորված աղբ է, այս հրդեհի հետևանքով ունենք ամենատարբեր տոքսիկ նյութերի արտանետում, ու այդ ամենը մենք շնչում ենք։ Գիտեք, որ Երևանի օդում առանց այն էլ փոշու պարունակությունը նորմայից բարձր է, ու այդ արտանետումները կարող են նստել փոշու այդ մասնիկների վրա ու այդպես անցնել մեր օրգանիզմ։ Սա է այդ հրդեհի շատ վտանգավոր ազդեցությունը, և եթե այդ աղբավայրի տարածքում չսկսեն անհրաժեշտ աշխատանքները, ուրեմն հետագայում էլ մենք ունենալու ենք նման արտակարգ իրավիճակ։ 

Աղբավայրերում նման հրդեհների արդյունքում որպես կանոն արձանագրվում են բնակչության շրջանում շնչառական, նյարդաբանական, հենաշարժողական համակարգի խնդիրների հետ կապված գանգատներ, հղիների շրջանում վաղաժամկետ ծննդաբերություններ, երեխաների շրջանում՝ իմունային համակարգի և թոքերի ֆունկցիայի խանգարում։

– Իսկ պատկան ո՞ր մարմինները պետք է այս իրավիճակում հանրության հետ խոսեին այս հրդեհի հետևանքների, դրանցից պաշտպանվելու գործողություններ ձեռնարկելու մասին։

– Ա՛յ դա խնդրի մյուս կողմն է, որով ևս շատ մտահոգված եմ։ Ոչ մի պատկան մարմին, որի վերահսկողության տակ է այդ ռիսկերի մասին բնակչության իրազեկումը, ոչ մի բան չի ասում, այնինչ այս օրերին պետք է մենք օրը մի քանի անգամ տեղեկատվություն ստանայինք, թե ի՛նչ թունավոր նյութեր են արտանետվում, ի՛նչ ռիսկեր կան, ու բնակչությունն ի՛նչ ձևով պետք է պաշտպանվի այդ արտանետումներից, մանավանդ երեխաներն ու այն մարդիկ, որոնք ապրում են հենց այդ աղբավայրին հարակից տարածքներում։ Այս ամենին գումարած, իրենք պետք է ասեն, թե քամու ուղղությունը որ ժամին ո՛ր կողմն է, ու ո՛ր հատվածն է ամենաշատ ռիսկի տակ՝ այդ ամենով պայմանավորված։ 

Պատասխանատու մարմինները պարզ են՝ ԱԻՆ-ը, Փրկարար ծառայությունը, որովհետև փրկարար ջոկատներն են զբաղվում խնդրով նաև, Երևանի քաղաքապետարանը, շրջակա միջավայրի նախարարությունը և իհարկե առողջապահության նախարարությունը։ Միանգամից պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ, որը օպերատիվ կկազմակերպեր ամբողջ գործընթացը, վեցերորդ օրն է՝ ոչ մի աշխատանքային խումբ չենք տեսնում։ 

Այդ աղբավայրը շատ լուրջ կառավարման միջոցառումների կարիք ունի, բայց անգամ այս ամենավտանգավոր պահին մենք ոչ մի նորմալ գործընթաց չենք տեսնում։ Երեկ նոր ասում են՝ երևի պետք է հողով ծածկենք, ի՞նչ հող, որտեղի՞ց եք այդ հողը վերցնելու, շատ հետաքրքիր է։

– Տիկի՛ն Զարաֆյան, իսկ դուք կասեք, թե այս օրերին քաղաքացիները ինչպե՛ս պաշտպանվեն այդ արտանետումներից։

– Երբ մարդն զգում է, որ օդը մաքուր չէ, իսկ դա զգալը շատ հեշտ է, որովհետև բավականին սուր հոտ է, պետք է երեխաներին դուրս չտանել, պատուհանները փակել, դիմակ կրել և այլն, և այլն։ Սրանք շատ հասարակ բաներ են, բայց կարող են պաշտպանել։ 

Իսկ լավագույն ելքը, բնականաբար, տեղափոխումն է, եթե ռիսկային գոտում են, այդ մարդկանց պետք է անմիջապես տեղափոխել, նրանց տրամադրել նորմալ կացարաններ, մինչև այդ աղետը վերացվի, բայց մենք ոչ մի նման բան չենք տեսել արդեն վեց օր է, երևի ոչ էլ կտեսնենք, որովհետև նման քաղաքականություն չկա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ունենք տոքսիկ նյութերի լայն տարածում Նուբարաշենի աղբավայրից մինչև Փոքր Կենտրոն. Ինգա Զարաֆյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве





Москва

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фанагория

Путешествуй с “Фанагорией” в небе и по земле!




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства


WTA

Анна Калинская впервые вошла в топ‑20 рейтинга WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


News Every Day

Meet Slovenia’s gorgeous Wags, from a mummy blogger and influencer to a professional tennis star



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России