ԽՍՀՄ փլուզման ժամանակ ընդունված միջազգային հապճեպ որոշումները խրախուսել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ անպատիժ ապօրինությունների շարունակությանը. Մասիս Մայիլյան. «Արցախպրես»
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանն «Արցախպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեթոդաբանության խնդիրներին, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին, այդ դրսևորումները միջազգային հանրության կողմից չեզոքացնելու քայլերին և օրակարգային այլ հարցերի՝ կապված Արցախյան հիմնախնդրի կարգավորման առկա խնդիրների հետ: -Պարոն Մայիլյան, տարբեր տարիների Դուք խոսել եք բանակցային գործընթացի …