Մահացել է երգչուհի Թինա Թըրները
Մահացել է երգչուհի Թինա Թըրները 83 տարեկան հասակում:
Թըրները վերջին տարիներին մի շարք առողջական խնդիրներ ուներ, այդ թվում՝ քաղցկեղ, ինսուլտ և երիկամային անբավարարություն:
Ռոքնռոլի թագուհի համարվող Թինա Թըրները հայտնի է իր հուզիչ և բեմական կատարումներով ու հզոր վոկալով:
Նա արժանացել է ութ «Գրեմի» մրցանակի և 2021 թվականին ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում՝ որպես մենակատար, առաջին անգամ ընդգրկվել է 1991 թվականին: