«Ինտերը» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը
Միլանի «Ինտերն» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը: Եզրափակիչում Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում մրցեց «Ֆիորենտինայի» հետ և կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Ֆիորենտինայի» կազմում հաշիվը բացեց արգենտինացի վինգեր Նիկոլաս Գոնսալեսը, «Ինտերից» դուբլ գրանցեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: «Ինտերի» պահեստայինների նստարանին էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը …
The post «Ինտերը» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը appeared first on ԳԱԼԱ.
Միլանի «Ինտերն» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը: Եզրափակիչում Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում մրցեց «Ֆիորենտինայի» հետ և կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով:
Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Ֆիորենտինայի» կազմում հաշիվը բացեց արգենտինացի վինգեր Նիկոլաս Գոնսալեսը, «Ինտերից» դուբլ գրանցեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:
«Ինտերի» պահեստայինների նստարանին էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ, քանի որ դեռ չի ապաքինվել վնասվածքից:
«Ինտերը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի գավաթը: Ընդհանուր առմամբ՝ «Ինտերը» 9-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը:
«Ինտերն» այս մրցաշրջանում նվաճեց երկրորդ տիտղոսը, ամիսներ առաջ միլանյան գրանդը նվաճել էր նաև Իտալիայի Սուպերգավաթը: «Ինտերը» հունիսի 10-ին Ստամբուլում Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Իտալիայի գավաթ, եզրափակիչ
«Ֆիորենտինա» — «Ինտեր»՝ 1-2 (տեսանյութ)
Նիկոլաս Գոնսալես, 3 — Լաուտարո Մարտինես, 29, 37
The post «Ինտերը» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը appeared first on ԳԱԼԱ.