«Հաջողություն ձեր հետագա ճանապարհին, տղաներ». «Բավարիա-2»-ը հրաժեշտ տվեց Ռանոսին
Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմը հրաժեշտ տվեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին, որը մայիսի 24-ին չորս տարվա պայմանագիր է կնքել Բունդեսլիգան ներկայացնող Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ: «Բավարիա-2»-ի երկրպագուները «Պիպինսրիդի» դեմ Ռեգիոնալ լիգայի 2022/2023 մրցաշրջանի վերջին տուրի խաղից (3-1) առաջ հրաժեշտ տվեցին 19-ամյա Ռանոսին ու ևս երեք ֆուտբոլիստների, որոնք նույնպես կհեռանան մյունխենյան թիմից: «Հաջողություն ձեր հետագա ճանապարհին, տղաներ»,- նշված է ակումբի հաղորդագրությունում: Մինչև այս …
The post «Հաջողություն ձեր հետագա ճանապարհին, տղաներ». «Բավարիա-2»-ը հրաժեշտ տվեց Ռանոսին appeared first on ԳԱԼԱ.
Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմը հրաժեշտ տվեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին, որը մայիսի 24-ին չորս տարվա պայմանագիր է կնքել Բունդեսլիգան ներկայացնող Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ:
«Բավարիա-2»-ի երկրպագուները «Պիպինսրիդի» դեմ Ռեգիոնալ լիգայի 2022/2023 մրցաշրջանի վերջին տուրի խաղից (3-1) առաջ հրաժեշտ տվեցին 19-ամյա Ռանոսին ու ևս երեք ֆուտբոլիստների, որոնք նույնպես կհեռանան մյունխենյան թիմից:
«Հաջողություն ձեր հետագա ճանապարհին, տղաներ»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:
Մինչև այս Հայաստանի հավաքականի նորեկն ինստագրամյան էջում գրել էր.
«5 տարի «Բավարիայում»: Շնորհակալ եմ բոլորիդ, որ ինձ ուղեկցում եք իմ ճանապարհին և միշտ սատարում։ Շնորհակալություն շատ յուրահատուկ պահերի համար: Շնորհակալություն հաճելի ժամանակի համար»:
Հիշեցնենք, որ Ռանոսը 2018 թվականից էր «Բավարիայի» համակարգում: Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը «Բավարիա-2»-ի կազմում մասնակցել է 38 հանդիպման, դարձել 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
The post «Հաջողություն ձեր հետագա ճանապարհին, տղաներ». «Բավարիա-2»-ը հրաժեշտ տվեց Ռանոսին appeared first on ԳԱԼԱ.