120 մլն եվրո․ հայտնի է «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախը
«Բավարիան» մտադիր է պայմանագիր կնքել Դեկլան Ռայսի հետ: Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, մյունխենյան ակումբը միացել է «Վեսթ Հեմի» կիսապաշտպանի տրանսֆերի համար պայքարին։ Գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը և ակումբի ղեկավարները ցանկանում են Ռայսին տեսնել «Բավարիայում»:
24-ամյա կիսապաշտպանը մյունխենցիների գլխավոր տրանսֆերային նպատակն է։ «Բավարիան» պատրաստ է «Վեսթ Հեմին» վճարել պահանջվող գումարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը խաղացողին բաց կթողնի 120 միլիոն ֆունտի դիմաց։ Ռայսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Արսենալը»:
Այս մրցաշրջանում Ռայսը Պրեմիեր լիգայում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։