Նարեկ Մալյանը՝ իր դատավարության մասին․ «Ես աշխարհի տարբեր թատրոններում եմ եղել, բայց այսպիսի հաճույք ոչ մի բանից չեմ ստացել»
Ավան Նոր Նորք առաջին ատյանի դատարանում «Չաուշեսկուի» գործ անվանումն ստացած դատական նիստում մեղադրյալ Նարեկ Մալյանը կարճ խոսեց՝ հայտարարելով, որ հիմնական ասելիքը թողնում է վերջին խոսքի իրավունքին։ «Իմ փաստաբանի ճառին միանում եմ։ Մի բան կասեմ։ Շատ շնորհակալություն շատ հետաքրքիր դատավարության համար։ Իրականում այս դատավարությունը պերֆորմանսի երկրորդ մասն էր։ Գերագույն հաճույք ստացա այս դատավարությունից։ Բայց, անկեղծ ասած, …