Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2023

Մխիթարյանը եվրոպական թոփ 5-ում առաջին անգամ նվաճեց երկրի «իսկական» գավաթը

0

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ինտերը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ։ Եզրափակիչ խաղին վնասվածքի պատճառով չմասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այդ փաստը բոլորովին չի արժեզրկում Մխիթարյանի՝ «Ինտերի» հաջողություններում ունեցած ավանդը։ Ի վերջո, սա Մխիթարյանի առաջին «իսկական» գավաթն էր թոփ 5-ում։ Armsport-ն անդրադարձել է Իտալիայի գավաթի խաղարկությունում «Ինտերի» հաղթանակին …

The post Մխիթարյանը եվրոպական թոփ 5-ում առաջին անգամ նվաճեց երկրի «իսկական» գավաթը appeared first on ԳԱԼԱ.

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ինտերը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ։ Եզրափակիչ խաղին վնասվածքի պատճառով չմասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այդ փաստը բոլորովին չի արժեզրկում Մխիթարյանի՝ «Ինտերի» հաջողություններում ունեցած ավանդը։ Ի վերջո, սա Մխիթարյանի առաջին «իսկական» գավաթն էր թոփ 5-ում։

Armsport-ն անդրադարձել է Իտալիայի գավաթի խաղարկությունում «Ինտերի» հաղթանակին և Մխիթարյանի՝ կարիերայի ընթացքում ունեցած նվաճումներին։

Մխիթարյանի տիտղոսները` եվրոպական թոփ 5-ում․ առաջին կանգառը՝ Դորտմունդի «Բորուսիա», 3 պարտություն գավաթի եզրափակիչում և հաղթանակ Սուպերգավաթում

Հենրիխ Մխիթարյանը 2013 թվականի ամռանն սկսեց իր ճանապարհը եվրոպական թոփ 5 լիգաներում՝ տեղափոխվելով Գերմանիան ներկայացնող Դորտմունդի «Բորուսիա»։ Նույն թվականի հուլիսի 27-ին կայացած Գերմանիայի Սուպերգավաթի խաղում դորտմունդցիները հաղթեցին «Բավարիային» 4։2 հաշվով (որոշ վիճակագրական կայքերով` ներառյալ ֆուտբոլիստի պաշտոնական կայքը, Մխիթարյանը համարվում է այդ տարվա սուպերգավաթակիր, սակայն նա հանդիպմանը չի մասնակցել և ընդգրկված չի եղել խաղի հայտացուցակում,- խմբ․)։

2014 թվականի մայիսի 17-ին Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի գավաթի եզրափակիչում պարտվեց Մյունխենի «Բավարիային»՝ զիջելով լրացուցիչ ժամանակում (0:2): Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 60-րդ րոպեին։

2014 թվականի օգոստոսի 13-ին հայ ֆուտբոլիստը նվաճեց իր առաջին տիտղոսը դորտմունդյան թիմի հետ․ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բորուսիան» 2։0 հաշվով հաղթեց նույն «Բավարիային»։ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլի հեղինակ։

2015 թվականի մայիսի 30-ին Դորտմունդի «Բորուսիան» նորից պարտվեց Գերմանիայի գավաթի եզրափակիչում՝ այս անգամ 1։3 հաշվով զիջելով «Վոլֆսբուրգին»։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին։

2016 թվականի մայիսի 21-ին Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ 3-րդ տարին անընդմեջ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ։ Տվյալ խաղարկության բոլոր փուլերում էլ, սակայն, հաջողությունը չուղեկցեց հայ ֆուտբոլիստին։ Դորտմունդյան թիմը հետխաղային 11 մետրանոցներով պարտվեց «Բավարիային»։ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 120 րոպե։

Ընդհանուր առմամբ, Գերմանիայի գավաթի խաղարկություններում Հենրիխ Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել, որից 15-ը մեկնարկային կազմում։ Հայ ֆուտբոլիստը դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հատկապես վառ է ստացվել Մխիթարյանի համար Գերմանիայի գավաթի 2015-16 թթ․ խաղարկությունը, որի բոլոր փուլերում, բացառությամբ եզրափակիչի, Հենրիխը դարձել է գոլի հեղինակ (5 խաղ՝ 5 գոլ)։ 

Երկրորդ կանգառը՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 3 տիտղոս՝ Անգլիայի Սուպերգավաթ, Անգլիայի լիգայի գավաթ և Եվրոպա լիգա

2016 թվականի ամռանը Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» և արդեն օգոստոսի 7-ին թիմի հետ նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը։ «Լեսթերի» հետ խաղում հայ ֆուտբոլիստը փոխարինման մտավ 90+3-րդ րոպեին։

2016-17 թթ․ մրցաշրջանի Անգլիայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց «Չելսիին»։ Մինչ քառորդ եզրափակիչ հասնելը ՄՅՈւ-ն 4 փուլ էր անցել, որոնցից Մխիթարյանը մասնակցել էր 3-ին և դարձել 1 գոլի հեղինակ («Ուիգանի» հետ խաղում)։

Նույն մրցաշրջանում արդեն Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» հասավ եզրափակիչ։ Այս մրցաշարում Մխիթարյանը 2 խաղ բաց թողեց վնասվածքի պատճառով, 1 անգամ ընդգրկված չէր հայտացուցակում, 1 անգամ էլ մնաց պահեստայինների նստարանին։ Ընդհանուր առմամբ, հայ կիսապաշտպանը մասնակցեց 2 խաղի և դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ։

2017 թվականի փետրվարի 27-ին, Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»։ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին, սակայն մանչեսթերյան թիմի կազմում նվաճեց իր երկրորդ տիտղոսը։

Այդ մրցաշրջանը փառահեղ ավարտ ունեցավ Մխիթարյանի համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց «Այաքսին», իսկ Հենրիխը դարձավ գոլի հեղինակ։

2017-18 թթ․ մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկական հանդիպում անցկացրեց Անգլիայի գավաթի և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկություններում, իսկ 2018 թվականին տեղափոխվեց «Արսենալ»։

Երրորդ կանգառը՝ «Արսենալ»․ առանց տիտղոսների

2017-18 թթ․ մրցաշրջանում «Արսենալը» հասավ մինչև Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց ապագա չեմպիոն Մադրիդի «Ատլետիկոյին»։

«Արսենալում» տիտղոս նվաճելու միակ իրական շանսը 2018-19 թթ․ մրցաշրջանի Եվրոպա լիգայի խաղարկությունում էր, երբ Մխիթարյանը «Զինագործների» հետ հասավ մինչև եզրափակիչ, որտեղ, ցավոք չխաղաց, քանի որ հանդիպումը նշանակված էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ «Արսենալը» պարտվեց «Չելսիին» 1։4 հաշվով։

2019 թվականի սեպտեմբերին Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»։

Չորրորդ կանգառը՝ «Ռոմա»․ Գեղեցիկ խաղով՝ ոչինչ, Մոուրինյուի հետ՝ եվրագավաթային տիտղոս

Մխիթարյանը կարողացավ հարմարվել նաև իտալական Ա Սերիային։ Չնայած առաջին մրցաշրջանում զգալի հատված բաց թողեց վնասվածքների պատճառով, միևնույնն է, դարձավ Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի հիմնական կազմի խաղացող։ Իտալիայի գավաթի խաղարկություններում ոչինչ չստացվեց, Եվրոպա լիգայում էլ թիմը միայն 2020-21 մրցաշրջանում իրական շանս ուներ եզրափակիչ դուրս գալու համար։ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ հասավ մինչև կիսաեզրափակիչ, մրցաշարում մասնակցելով 14 խաղից 11-ին։ Հռոմը ներկայացնող թիմը կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթահարել «Մանչեսթեր Յունայթեդի» արգելքը։

«Ռոմայում» առաջին երկու մրցաշրջաններում, չնայած գեղեցիկ, հարձակողական ֆուտբոլին, Մխիթարյանը չկարողացավ տիտղոս նվաճել թիմի հետ։ «Ռոման» Ա Սերիայի մրցաշրջանի վերջում կարողացավ ապահովել Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։ Եվ հենց այդ պահից պատմությունն այլ ընթացք ունեցավ։

2021 թվականին թիմը գլխավորեց Ժոզե Մոուրինյուն, որի հետ Մխիթարյանն աշխատել էր «Մանչեսթեր Յունայթեդում» և հենց նրա հետ կոնֆլիկտի պատճառով հեռացել էր թիմից։ Ի զարմանս շատերի, Մխիթարյանը բացառիկ պրոֆեսիոնալիզմ դրսևորեց, չվախեցավ մարտահրավերից և մնաց «Ռոմայում»․ Մոուրինյուի «Ռոմայում»։

2021-22 թթ․ մրցաշրջանում «Ռոման» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ Մխիթարյանը Կոնֆերենցիաների լիգայում մասնակցեց 11 խաղի, իսկ եզրափակիչում վնասվածքի պատճառով փոխարինվեց 17-րդ րոպեին։ «Ֆեյենորդի» հետ եզրափակիչ խաղում «Ռոման» հաղթեց 1։0 հաշվով ու դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթող։

Մխիթարյանն ամբողջ մրցաշրջանի ընթացքում չփայլեց նախորդ տարիների արդյունավետությամբ․

2019-20 թթ․ մրցաշրջանում՝ 27 խաղ, 9 գոլ և 6 գոլային փոխանցում

2020-21 թթ․ մրցաշրջանում՝ 46 խաղ, 15 գոլ և 13 գոլային փոխանցում

2021-22 թթ․ մրցաշրջանում՝ 44 խաղ, 5 գոլ և 9 գոլային փոխանցում

Մխիթարյան – Մոուրինյու տանդեմը 2-րդ անգամ դարձավ եվրագավաթային մրցաշարի հաղթող։

Հինգերորդ կանգառը՝ «Ինտեր»․ Եզրափակիչների դուբլը

Ընթացիկ՝ 2022-23 թթ․ մրցաշրջանը Մխիթարյանն սկսեց «Ինտերում»: Երբ շատերին, այդ թվում նաև այս հոդվածի հեղինակին, թվում էր, թե Մխիթարյանը սխալվեց 33 տարեկանում տեղափոխվելով «Ինտերի» նման թիմ, Հենրիխը հերթական անգամ ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա։ Իրապես, դժվար էր հավատալ, որ Մխիթարյանը Չալհանօղլու-Բարելա-Բրոզովիչ եռյակից որևէ մեկին կկարողանա դուրս թողնել մեկնարկային կազմից, բայց հիմա «Ինտերում» կիսապաշտպանության եռյակի անդամներից առաջին ընտրությունը հենց Մխիթարյանն է։

Արդյունքում Մխիթարյանը նախ՝ «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը, իսկ հետո թիմի հետ դուրս եկավ 2 մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի և Իտալիայի գավաթի եզրափակիչ։ Բացի այդ, Մխիթարյանը վերջապես թոփ 5-ում նվաճեց երկրի «իսկական» գավաթը։

Ինչո՞ւ «իսկական» ․․․

Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում խաղացել է թոփ 5 լիգաներից 3-ում՝ Գերմանիայում, Անգլիայում և Իտալիայում։

Գերմանիայում պարտվել է երկրի գավաթի խաղարկության 3 եզրափակիչներում։ Անգլիայում հաղթել է ոչ թե Անգլիայի գավաթը, այլ Անգլիայի լիգայի գավաթը։ Մրցաշար, որը, ֆուտբոլային հանրությունում, նույնիսկ հենց Անգլիայում, չունի այն հեղինակությունը, ինչ հիմնական գավաթային մրցաշարը՝ Անգլիայի գավաթը, որը, ի դեպ, համարվում է ֆուտբոլային ամենահին մրցաշարը․ առաջին խաղարկությունը եղել է 1871-72 թթ․ մրցաշրջանում։

Եվ վերջապես Իտալիայում Մխիթարյանը կարողացավ նվաճել թոփ 5 լիգան ներկայացնող երկրի գավաթի խաղարկության տիտղոսը։ «Ֆիորենտինայի» հետ Իտալիայի գավաթի եզրափակիչում, որը կայացավ մայիսի 24-ին, «Ինտերը» հաղթեց 2։1 հաշվով։ Մխիթարյանը հայտավորված էր խաղին, սակայն վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը։

Իտալիայի գավաթի 2022-23 թթ․ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 5 խաղից 4-ին։

Եվրագավաթային տիտղոսների հեթ-տրիկին ընդառաջ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ յուրատեսակ ռեկորդի հեղինակ։

Մխիթարյանն իր կարիերայում նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը («Ռոմա») և Եվրոպա լիգայի գավաթը («Մանչեսթեր Յունայթեդ»), իսկ հիմա «Ինտերի» հետ  դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

«Ռոմայի» հարձակվող Տեմի Աբրահամն իր կարիերայում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը («Չելսի») և Կոնֆերենցիաների լիգայի գավաթը («Ռոմա») , իսկ հիմա «Ռոմայի» հետ դուրս է եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ մայիսի 31-ին կմրցի «Սևիլիայի» հետ։

«Վեսթ Հեմի» պաշտպան Էմերսոն Պալմիերին իր կարիերայում նվաճել է Չեմպիոնների լիգայի («Չելսի») և Եվրոպա լիգայի գավաթները («Չելսի»), իսկ հիմա «Վեսթ Հեմի» հետ դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 7-ին կմրցի «Ֆիորենտինայի» հետ։

Վերոնշյալ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրն իր թիմի հետ հաջողության հասնելու դեպքում կդառնա եվրագավաթային բոլոր 3 տիտղոսները նվաճած հաջողակը կամ հաջողակներից մեկը։

Վերջաբանի փոխարեն

Իրականում, տիտղոսը մնում է տիտղոս, մնացածը պարզապես բառախաղ է։ Հոդվածի վերնագիրը ոչ թե նսեմացնում է Մխիթարյանի նախկինում գրանցած արդյունքները, այլ, ընդհակառակը, ավելի մեծ կարևորություն է տալիս նվաճած տիտղոսին․ «իսկական» գավաթին։

Ֆուտբոլում հիշվում են հաղթանակներն ու հաղթողները։ Ցավոք, Մխիթարյանը թոփ 5 լիգաներում որևէ երկրի չեմպիոն չի դարձել, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Մխիթարյանը դա մի քանի անգամ արդեն ապացուցել է։ Հաջորդ կանգառը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է։

Հունիսի 10-ին Ստամբուլում, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Հայաստանի դրոշը թիկունքին, ՉԼ-ի ականջավոր գավաթով Մխիթարյանին տեսնելը, կարծում եմ, որ բոլոր ֆուտբոլասեր հայերի երազանքն է։

Միհրան Ալեքսանյան

The post Մխիթարյանը եվրոպական թոփ 5-ում առաջին անգամ նվաճեց երկրի «իսկական» գավաթը appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

В школах Москвы прозвучали последние звонки — Собянин





Москва

Количество пользователей-инвесторов на платформе «Атомайз» превысило 72000


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин объявил о начале испытаний беспилотного трамвая в городских условиях и запуске виртуальной карты «Тройка»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Баста

Нейромонах Феофан, Инстасамка и Баста выступят летом в рамках ПМЭФ-2024




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Евро-Футбол.Ру»: «Спартак» никогда не интересовался Сафоновым

Финал командного чемпионата ФНТР по настольному теннису пройдет в Москве

Анимационной компании «ЯРКО» – 3 года!


Ролан Гаррос

В Париже стартует «Ролан Гаррос» открытый чемпионат Франции по теннису



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Известны сроки следующего сезона РПЛ – игры будут даже 8 декабря



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России