Black Alley հիփ-հոփ բենդը համերգներ կունենա Երևանում և Գյումրիում
Հունիսի 1-6-ը համերգային շրջագայությամբ Հայաստանում է լինելու Ամերիկյան Black Alley բենդը, որի այցը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» (American Music Abroad) ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։