«Տիգրան Արզաքանցյանի մատնանշած հեռախոսահամարները իմը չեն, այդ հեռախոսահամարներից իբր կատարած գրառումներն իմ կողմից չեն կատարվել»
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Վարդան Ղուկասյանը, Արտակ Գալստյանը, ևս այլ անձինք կատարել են առանձնապես ծանր հանցագործություն և մամուլի միջոցով հանրությանը ներկայացրել են իբր Վարդան Ղուկասյանի և այլ անձի հեռախոսային գրագրությունները, որպես ապացույց։ Վարդան Ղուկասյանը, մինչ վերոհիշյալ պաշտոնական հայտարարությունը, արդեն գրավոր դիմել էր ՀՀ քննչական կոմիտեի …