Ամեն հաջորդ որոշում՝ նախորդից ավելի վատը. Գյումրիում ստիպում են քանդել տնակները
1988թ.-ի երկրաշարժին հաջորդած 35 տարիների ընթացքում աղետի գոտու անօթևաններին առնչվող մի քանի որոշում է ընդունվել: Ժամանակը ցույց տվեց, որ ամեն հաջորդ որոշումը նախորդից ավելի վատն էր: Անցած տարի ընդունված որոշումն էլ, նախորդների նման, անօթեւանության հարցը չլուծեց, ավելին, տնակների բնակիչների վիճակն էլ ավելի բարդացրեց: Ժամանակավոր կացարանների ապամոնտաժման պարտադրանքի դիմաց շատերին ոչ մի փոխհատուցում չի առաջարկվում: Ջրի …
The post Ամեն հաջորդ որոշում՝ նախորդից ավելի վատը. Գյումրիում ստիպում են քանդել տնակները appeared first on ԳԱԼԱ.
1988թ.-ի երկրաշարժին հաջորդած 35 տարիների ընթացքում աղետի գոտու անօթևաններին առնչվող մի քանի որոշում է ընդունվել: Ժամանակը ցույց տվեց, որ ամեն հաջորդ որոշումը նախորդից ավելի վատն էր:
Անցած տարի ընդունված որոշումն էլ, նախորդների նման, անօթեւանության հարցը չլուծեց, ավելին, տնակների բնակիչների վիճակն էլ ավելի բարդացրեց: Ժամանակավոր կացարանների ապամոնտաժման պարտադրանքի դիմաց շատերին ոչ մի փոխհատուցում չի առաջարկվում: Ջրի երես են դուրս եկել մի շարք խնդիրներ, որոնց լուծումները նախորդ իշխանությունների ժամանակ էլ գտնված չէին:
Գյումրիի 217 տարածքի 238 տնակի բնակիչ Արմեն Առաքելյանի ընտանիքը, աղետի գոտու բազմաթիվ բնակիչների նման, այս տարիներին շատ արտոնություններ է կորցրել, կորցրածից պակաս մակերեսով բնակարան ստացել, հիմա էլ տնակից վտարման սպառնալիքի առաջ է հայտնվել:
The post Ամեն հաջորդ որոշում՝ նախորդից ավելի վատը. Գյումրիում ստիպում են քանդել տնակները appeared first on ԳԱԼԱ.