Տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են․ պարզաբանում ոչնչացվող լուսանկարների ու փաստաթղթերի վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում ոչնչացվում փաստաթղթեր, լուսանկարներ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը պարզաբանում է ներկայացրել․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են: Առաջիկայում …