Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2023

Սահմանամերձ Բերքաբերի և Կոթիի շրջանավարտների երազանքներում առաջին տեղում խաղաղությունն է

0
Սահմանամերձ Բերքաբերի և Կոթիի շրջանավարտների երազանքներում առաջին տեղում խաղաղությունն է

Սահմանամերձ Բերքաբերում դպրոցն այս տարի երեք շրջանավարտ ունեցավ։ Տներում խմոր են հունցում, գաթա թխում։ «Քաղաքների նման շքեղություններ չենք անում», - ասում են։ Հարևաններով կնստեն, Արմինեի թխած գաթան կհամտեսեն, շնորհավորանքներ կասեն ու երեք երիտասարդներին խաղաղ կյանք կմաղթեն։

«Ուզում եմ գաթա պատրաստեմ, տղաս 12-րդ դասարանը վերջացնում ա: Էս տարի մի քիչ սովորականից ոնց որ ավելի թե թիվն ա, չգիտեմ ինչն ա մի քիչ ավելի քիչ ա էդ շարժը, բայց դպրոցից հետո կգանք մեր տուն սուրճ կխմենք», - ասաց Արմինեն:

Արմինեի որդին՝ Արգիշտին այս տարի ծառայության կմեկնի։ Սիրտն անհանգիստ է, ուշադրությամբ հետևում են պաշտոնական ու ոչ պաշտոնական լուրերին՝ խաղաղություն կլինի՞ ի վերջո, թե՞ ոչ։ Սահմանամերձ Բերքաբերում լավ գիտեն պատերազմի գինը։ Ժամանակին թե՛ զոհեր են տվել ու թե՛ տարածքներ կորցրել։

«Էդ հուսով ենք ապրում, որ հողերը հետ տան, նորից ապրենք», - ասաց բնակիչներից մեկը:

Բերքաբերի միջնակարգ դպրոցում մեծ ու փոքր վերջին զանգի են պատրաստվում։ Տնօրեն Գայանե Խուդավերդյանը շեշտում է՝ Տավուշի սահմանամերձ գյուղերում՝ հատկապես Բերքաբերում, աշխուժություն է՝ իր պաշտոնավարման 7 տարիներին աշակերտների թիվը գրեթե կրկնապատկվել է. - «Դպրոցն ընդունել եմ 42 աշակերտով, հիմա դարձել է 63 աշակերտ»:

Ընդ որում՝ 63 աշակերտների կեսը տարրական դասարաններում են։ Գյուղ վերադարձողների թիվը գնալով ավելանում է։

«Սահմանային բացառիկ գյուղերից է, որ նկատվել է աշակերտների աճ», - ասաց Խուդավերդյանը:

Քիչ հեռու՝ Կոթիում այս տարվա շրջանավարտների թիվը փոքր-ինչ ավել է՝ 12։ Նրանք էլ ավարտական հանդեսի վերջին պատրաստություններն էին անում։ Երազանքները թվարկելիս առաջին տեղում դարձյալ խաղաղությունն է, բայց հարևան Ադրբեջանի հայտարարությունները վստահություն չեն ներշնչում։

Կոթիի շրջանավարտ Դավիթ Չախմախչյանի մանկությունն իրենց գյուղի խոտածածկ դաշտերում՝ գնդակի հետ է անցել։ Ասում է՝ բարեկարգ մարզադաշտ ունենալը երազանքի նման մի բան էր։ Այսօր ունեն արդեն, հաճախ գյուղի ջահելներին իրար գլուխ է հավաքում՝ ֆուտբոլ խաղալու։

«Իմ մանկության ամենալավ պահերից շատերը կապված են հենց այստեղի հետ, ամեն ինչ կապված է գնդակի հետ, եթե գնդակ չկա, ուրեմն խաղալու ցանկություն էլ չկա, հավես չկա», - ասաց Չախմախչյանը:

Դպրոցական վերջին օրն արդեն խոստովանում է՝ ինչքան է փախել դասերից դաշտում ֆուտբոլ խաղալու համար. - «Ես իմ 4-րդ դասարանի քննության ժամանակ, որ պետք ա մայրենի, մաթեմ քննություն հանձնեինք, մեր տնից երևում էր, ուրիշ տեղ էլ դաշտ ունենք՝ դպրոցի վերևը, եթե այդտեղից սպիտակ բան էր երևում օդում, ուրեմն հավաքվել են, որ խաղան ու ես վերջ, պետք ա տանը համոզեմ, որ պետք է գնամ դաշտ: Ես էլ՝ տենց չի եղել, որ չգնամ, սաղ թողնում էի, գնում էի»:

Դավիթն արդեն լավագույն ֆուտբոլիստ է դարձել հայաստանյան ակումբներում, բազմաթիվ գոլեր խփել, գավաթ ու պատվոգրեր ստացել։ Վերջին օրերին սոցիալական ցանցերում իր համար գրավիչ մի առաջարկ է աչքով ընկել։ Երկամսյա մարզումներ կարող է անցնել իսպանական ֆուտբոլային ակումբներից մեկում։

«Կարդացի էդ նյութը, ասի՝ էս ինչ լավ բան ա՝ Իսպանիան են գնում էրեխեքը, վերջում տեսա՝ գումար էր նշված 4000 եվրո, ասում եմ՝ չէ, դե մերոնք էսքան չունեն, թերթեցի անցա: Հետո մի քիչ տխուր էի, որ տենց հնարավորություն կա, չեմ կարա մասնակցեմ, տանն էլ ոչ մի բան չեմ ասել», - նշեց նա:

Սկզբում անլուրջ է վերաբերվել, բայց ընկերներով չեն հուսահատվում, որոշել են՝ ամեն ինչ կանեն նպատակին հասնելու համար։ Սահմանի բնակիչների համար սա էլ սեփական ուժերը չափելու և հաղթանակ գրանցելու իրենց առաջին փորձերից կդառնա, ասում է 17-ամյա Դավիթը. - «Մինչև հիմա ֆուտբոլը չեմ թողել ու զբաղվում եմ ֆուտբոլով, ցանկությունս շատ մեծ ա, ես ինձ տեսնում եմ ֆուտբոլի մեջ, բացի ֆուտբոլից ուրիշ բան էս պահին չեմ պատկերացնում»:





Губернаторы России
Москва

Собянин: Под заселение по реновации с начала года передали 20 жилых комплексов





Москва

Новые электрические зубные щетки Revyline RL 075 Peach Fuzz появились в филиале бренда в Москве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр: Порядка 20 новых ЖК передали под заселение по программе реновации с начала года



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Игорь Бутман

Оркестр Бутмана даст концерты в 25 городах в честь 25-летия коллектива




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В новой Москве соревновались нештатные формирования

Only Bet – бесплатные прогнозы на спорт

ЦСКА шагнул к трофею // Команда обыграла УНИКС в первом матче финала Единой лиги ВТБ


Сюзанн Ленглен

Последний танец Надаля и юбка Сюзанн Ленглен: 6 важных фактов о «Ролан Гаррос»-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Электрические щетки для детей Revyline RL 035 Kids Pink доступны в представительстве марки в Хабаровске



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России