Տարոն Տոնոյան․ «Արգիշտին՝ սեպագրերով, Հայկ Նահապետը՝ նետով, Սասունցի Դավիթը՝ սրով, Մաշտոցը՝ այբուբենով, մեր հայրերն իրենց արյամբ մեր կադաստրի վկայականը տվել են Կիլիկիայից մինչեւ Գանձասար ու Ամարաս»
Բժիշկ, ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից Տարոն Տոնոյանը Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման 105-ամյակի առթիվ Արամ Մանուկյանի արձանի մոտ հրավիրված հանրահավաքում ասաց․ «Անցել է 105 տարի եւ այսօր այդքան նման իրավիճակում ենք կանգնած, որքան 1918 թվականին։ Հայրենազրկված ժողովուրդ, տունուտեղ կորցրած, ընտանիքի մեծ մասը կոտորված, համաճարակների ճիրանների մեջ, հիասթափված՝ երբ երեք ասկյար մտնում, ամբողջ գյուղը տանում-կոտորում էին․․․ Հիմա …