Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները
![Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները](https://gdb.rferl.org/034d0000-0aff-0242-955d-08dae58e1d9a_w800_h450.jpg)
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Խալաֆ Խալաֆովը այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում՝ «մանրամասնորեն և դաշնակցային հարաբերությունների ոգուն համապատասխան քննարկել են ռուս-ադրբեջանական համագործակցության հեռանկարները», հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ը։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ մայիսի 25-ին Մոսկվայում կայացած բանակցությունների լույսի ներքո ընդգծվել է ձեռք բերված եռակողմ բոլոր պայմանավորվածությունների հետևողական կատարման կարևորությունը», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ այսօր տարածած հաղորդագրության մեջ։