Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2023

Անհանդուրժողականության մթնոլորտի, ատելության խոսքի և խտրականության բացառման համար առաջին հերթին պետք է ամբողջությամբ բարեփոխվի կրթական համակարգը․ ՄԻ պաշտպան

0

Հանրային միջավայրում առկա հիմնական խնդիրներից մեկն այս պահին ծայրահեղ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտն է, որը երբևէ չի կարող տանել ճիշտ և իրավական ճանապարհի։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ մայիսի 31-ին մասնակցելով Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում անցկացված պանելային քննարկմանը, հայտնել է ՄԻՊ-ի գրասենյակը։

«Միջոցառմանը ներկա էին օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային իրավապաշտպան ու հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ֆորումի նպատակն էր մեկտեղել Հայաստանում ժողովրդավարության խթանմամբ շահագրգիռ բոլոր կողմերին՝ քննարկելու բարեփոխումների ընթացքն ու մարտահրավերները: Գլխավոր թեման ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունն էր ազգային անվտանգության մարտահրավերների պայմաններում։

Իր ելույթում Պաշտպանը նշել է, որ անհանդուրժողականության մթնոլորտի, ատելության խոսքի և խտրականության բացառման համար առաջին հերթին պետք է ամբողջությամբ բարեփոխվի կրթական համակարգը։ Նրա համոզմամբ՝ դպրոցներն են կարծրատիպեր, արժեքներ կամ հակաարժեքներ ձևավորող ամենալուրջ սոցիալական հաստատությունները։

«Անհրաժեշտ է ներդնել այնպիսի կրթական համակարգ, որով անձանց փոխանցվում են արժեքներ` հարցերը ճիշտ և իրավական մեթոդաբանությամբ կարգավորելու տրամաբանությամբ։ Հայաստանում իրավական կրթության համակարգը ևս պետք է ամբողջությամբ բարեփոխվի` մարդու իրավունքների բովանդակությանը և սահմանափակմանը վերաբերելի չափանիշների և հարցադրումների տեսանկյունից»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է պատշաճ օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը։

Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի ապահովմանը, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, բուլինգի ուղղությամբ տարվող աշխատանքներին, հատուկ ընդգծել խտրականության արգելքի սկզբունքի, իրավասարության երաշխավորման, ատելության խոսքի բացառման առնչությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կարևորությունը։

Ժողովրդավարության հայկական ֆորումը երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ջանքերով»,- ասված է հաղորդագրության մեջ:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России