Добавить новость
103news.com
World News in Armenian
Май
2023

Շինթույլտվությամբ կառուցված տան սեփականատերը չի կարողանում սեփականության վկայական ստանալ

0

Սփյուռքահայ Էմին Խոդաղոլյանը 7 տարի շարունակ չի կարողանում ստանալ իր առանձնատան սեփականության վկայականը, հայտնվել է իրավական մի թնջուկում, որի վերջը չի երևում։

Որ հող գնելն ու տուն կառուցելը գլխացավանք չդառնար, Էմինը դիմել է Ձորաղբյուրում թաղամասեր կառուցող մի ընկերության։ Տարիներ անց պարզել է, որ իր տունը կառուցվել է վտանգավոր ու արգելված գոտում. տնից 50 մետր այն կողմ Հայաստան մտնող բարձր ճնշման գազատարն է. - «Մենք կառուցապատողին դիմել ենք բոլոր տեսակի քաշքշուկներից խուսափելու համար, օրինական վերջնական տուն ստանալու՝ իմանալով հանդերձ, որ էդ դեպքում, իհարկե, մի քիչ ավել ես վճարում, բայց ամեն ինչ ճիշտ ա լինում։ Փաստացի ասեցին, որ ոչ, սա չի կարող վկայական ունենա, որովհետև տարածքով անցնում ա «Գազպրոմի» գազի տրուբեն»։

Երիտասարդ տղամարդու խոսքով, ինքը շուրջ 90 հազար դոլար է ծախսել, որ տնամերձ հողամասով առանձնատուն ունենա։ Կառուցման ընթացքն էլ, ասաց, հարթ չի անցել. աշխատանքը կիսատ-պռատ է արվել, կառուցապատողը պարբերաբար կապի դուրս չի եկել։ Նյարդերը քայքայելով ի վերջո տունը կառուցվել է, բայց հիմա էլ դատարաններում են փորձում պատասխանները ստանալ՝ ինչպե՞ս է համայնքը կառուցապատողին թույլ տվել, որ արգելված վայրում տուն կառուցվի, եթե գազատարն այդտեղով է անցնում 70-ականներից։

Խոդաղոլյանը նաև փոխհատուցում է պահանջում, որովհետև իր տունն այս պահին համարվում է ինքնակամ ու ապօրինի կառույց. - «Պարզվում է, որ մեր երկիրը տալիս է շինթույլտվություն, հետո դու կարող է դիմես վկայական վերցնելու համար, ինքը ասի, որ, գիտես ինչ, մենք էն ժամանակ, երբ որ շինթույլտվություն ենք տվել, մենք չգիտեինք, որ գազի տրուբա է անցնում էդտեղով, հեղափոխությունից հետո պարզաբանումներ ենք արել, պարզել ենք, որ այո, էդ գազի տրուբեն էդտեղով ա անցնում, հիմա չենք կարող վկայական տալ։ Իմ լսելով, տներ կան, որ ընդհանրապես էդ տրուբայի վրա են ու վաղուց ունեն վկայական։ Ես չգիտեմ ոնց են ստացել վկայական»։

Երկար փնտրտուքից հետո կառուցապատողի հետ կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց, ընկերության հեռախոսահամարին ոչ ոք չի պատասխանում։

Խոդաղոլյանների ընտանիքի փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասում է՝ միանգամից 4 հայցով են մտել դատարան, որ հասկանան, թե ինչու է իր վստահորդը կանգնել կոտրած տաշտակի առաջ, վճարել է հսկայական գումար, բայց հիմա իր տունը փաստացի իրենը չէ։ Ըստ փաստաբանի, քաղաքացին այս վիճակում է հայտնվել չգործող համակարգի պատճառով. - «Պետության մեղավորության պատճառով։ Նույն «Տրանսգազը» պատասխանել ա, որ այս խողովակը անցնում ա դեռևս 70-80-ական թվականներից։ Այսինքն՝ էնպես չի, որ պետությունը տեղյակ չէ, որ այնտեղ անցնում է գազատար։ Այնտեղ կան բազմաթիվ բնակելի տներ, որոնք որ այս պահի դրությամբ չունեն որևէ իրավական կարգավիճակ։ Սա ընդհանուր հարց է, որը պետք է ինչ-որ չափով լուծում ստանա»։

Հիմա էլ օրենքը ստիպում է, որ Էմին Խոդողոլյանն իր տունը հաշվառի որպես ինքնակամ կառույց, հետո գույքահարկ վճարի դրա համար։

Այս պատմության մեջ ընտանիքն ամենացավալին համարում է նաև այն, որ դեռ շարունակում են բանկին վարկ վճարել։

«Մեմք մինչև այժմ վճարում ենք ամեն ամիս բանկին բավականին մեծ գումար՝ ետ ստանալով պետության կողմից երկամտահարկ, սակայն չունենք սեփականության վկայական», - ասում է էմինի կինը։

«Եթե շինթույլտվություն չլիներ, մենք ընդհանրապես ո'չ վարկը կվերցնեինք, ո'չ էլ ընդհանրապես տունը կառնեինք ու ընդհանրապես էս ամեն ինչից կխուսափեինք։ Այսինքն՝ պետություն էլ է պատասխանատու դրա համար», - հավելում է Էմինը։

Ընտանիքի փաստաբանի փոխանցմամբ, դատական 4 հայցերից մեկը կարճվել է, դատարանը որոշել է, որ կառուցապատողի արարքում հանցակազմ չկա, իսկ նախկին համայնքապետն ընդունել է, որ շինթույլտվություն է տվել՝ առանց մյուս մարմիններին հարցումներ ուղարկելու. - «Նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվեց, սակայն վերջինս իր ցուցմունքով ընդունեց այն փաստը, որ առկա է իր մեղավորությունը»։

«Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով մյուս հայցերով գրեթե շարժ չկա», - ասում է փաստաբանը։ Իսկ երիտասարդ ընտանիքը շարունակում է բնակվել մի տանը, որի կառուցման համար թեև տասնյակ հազարավոր դոլարներ են վճարել, բայց չեն կարողանում տունն իրենցը համարել։





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Моргенштерн

Моргенштерн* жестко ответил хейтерам и защитникам Дилары




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


WTA

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России