«Սևիյան» 7-րդ անգամ վաստակեց ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի գավաթը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Ֆերենց Պուշկաշ» մարզադաշտում իսպանական «Սևիյան» Եվրոպայի լիգայի եզրափակիչում հաղթել է իտալական «Ռոմային»:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով: 34-րդ րոպեին հաշիվը բացել է Պաոլո Դիբալան «Ռոմայից:
55-րդ րոպեին Ջանլուկա Մանչինին «Ռոմայից» գրավել է սեփական դարպասը:
Լրացուցիչ 30 րոպեներին խաղի հաշիվը չի փոխվել, և նշանակվել են հետխաղային11-մետրանոցներ:
«Սևիյան» իրացրել է 4, իսկ «Ռոման» ընդամենը 1 տասնմեկմետրանոց: Այդպիսով իսպանական ակումբը կարողացել է 7-րդ անգամ շահել ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի գացաթը:
Հունիսի 7-ին Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը: Գավաթի համար կպայքարեն իտալական «Ֆիորենտինան» և անգլիական «Վեստ Հեմը»։
Հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտում ՈւԵՖԱ-ի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» և իտալական «Ինտերը» Միլանից, որի կազմում հանդես է գալիս հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանը: