Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

Սամվել Բաբայանն առաջարկում է   Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով ապահովել Արցախում   ժողովրդի անվտանգությունը

0

Ինչ՞ ելքեր են տեսնում Արցախում ստեղծված իրավիճակից այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Ալիևը Ստեփանակերտի հետ երկխոսելու փոխարեն արցախցի պաշտոնյաներից պահանջում է հրաժարական ներկայացնել և լուծարել  Լեռնային Ղարաբաղի պետական մարմիները։ Ընդ որում, Ադրբեջանի նախագահը շեշտում, որ միայն այդ դեպքում կարող է  համաներման մասին խոսք լինել։

 

Արցախի նախագահն առայժմ չի արձագանքել Ալիևի այս հայտարարությանը, որը, ի դեպ, ողջունեց պաշտոնական Վաշինգտոնը։ Արայիկ Հարությունյանը չի ներկայացրել  նաև, թե ինչ լուծումներ է տեսնում ստեղծված իրավիճակից։  

Փոխարենը Արցախի խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժի՝  «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը հանդես է գալիս Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության օգտին. - «Ակնհայտ է, որ Արցախի ժողովուրդը Ալիևի պահանջով չի կազմալուծելու պետական ինստիտուտները և ինքն իրեն չի զրկելու սուբյեկտայնությունից, այդ թվում՝ հետագա բանակցություններում։ Ալիևի հռետորաբանությունը ոչ միայն խորացնում է ատելության մթնոլորտը, այլև հրահրում նոր սրացումներ, որից, ի դեպ չի շահելու առաջին հերթին Ադրբեջանը»։

Անդրադառնալով  ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակի հայտարարությանը, որով նա ողոջունել էր Ալիևի համաներման մասին հայտարարությունը՝    Սամվել Բաբայանը  նշում է, որ ամերիկացի պաշտոնյան առաջնորդվում և սպասարկում է իր երկրի շահը։ Իսկ այդ շահը ենթադրում է ընդգծված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչով և պայմանավորված են այդ բովանդակությամբ հայտարարությունները։  

Հաշվի առնելով այս, ինչպես նաև Հայաստանի վարչապետի կողմից Արցախն Ադբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունները՝ Արցախը, Սամվել Բաբայանի համոզմամբ, պարտավոր է ինքնուրույն քաղաքականություն վարել՝  նախաձառնելով  Ստեփակարետ-Բաքու ուղիղ բանակացություններ և դրանց  արդյունքում ձևավորել   Ադրբեջանի հետ փոխվստահության մթնոլորտ. - «Այդ կերպ միայն հնարավորություն կստեղծվի Արցախում ապահվել  ժողովրդի  անվտանգությունը»։ 

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ  Գալստյանի համոզմամբ, ստեղծված իրավիճակում ելք կա և' քաղաքական, և' դիվանագիտական ճանապարհով։ Բայց դրա համար, նախ և առաջ, Արցախի իշխանությունը պետք է իր մեջ ուժ գտնի և անձնական վախերը մի կողմ դնելով հայտարարի, թե ինչպես հայտնվեցին այս իրավիճակում  և ով է թիվ մեկ պատասխանատուն. - «Այն չարաբաստիկ ծրագիրը, որ էսօր գործում ա Արցախի մասով, պետք է բացահայտվի սկզբից մինչև վերջ։ Իշխանությունը պետք է հստակ հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանին երբևէ թույլ չի տվել, որ նա Արցախի անունից, բացի ինքնորոշումից, այլ հարցեր քննարկի, որը այսօր քննարկում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ պետք է ասի, որ հայրենիքի հաշվին պետք չէ մտնել առևտրի մեջ և հանձնել հայրենիքի մի մասը իշխանությունը պահելու համար»։

Արցախցի ընդդիմադիր գործչի համոզմամբ, Արայիկ Հարությունյանի այդ հայտարարությունից հետո հայաստանյան քաղաքական ուժերը, նաև Հայաստանի ժողովուրդը թույլ չեն տա Փաշինյանին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին փաստաթուղթ ստորագրել։





Губернаторы России
Москва

Сергей Собянин сообщил о планах развития дорожного каркаса ТиНАО





Москва

Пот ручьём: когда стоит обращать внимание на повышенную потливость, рассказал доктор Кутушов


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин сообщил о планах развития дорожного каркаса ТиНАО



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анна Нетребко

Очень похож на Эйвазова: объявившая о разводе Нетребко светится от счастья в объятиях другого мужчины




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

"Спартак" объявил об окончании контракта с Промесом, которому в Нидерландах грозит тюремный срок

Сергей Собянин открыл новый футбольный манеж в районе Ново-Переделкино

Чемпионат Центрального округа Росгвардии по легкоатлетическому кроссу завершился в Подмосковье


Уимблдон

Зарубежное СМИ оценило шансы «больной» Рыбакиной на старте Уимблдона-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

S&P повысило прогноз по рейтингу «дочек» Freedom Holding Corp. до позитивного



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России