ՌԴ վարչապետը երկրից մեկնած ՏՏ մասնագետներին հորդորել է վերադառնալ
Ռուսաստանում ՏՏ մասնագետների աջակցության փաթեթը հնարավորություն է տվել պահպանել մասնագետների հիմնական կազմը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ / կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Նա երկրից հեռացած ՏՏ մասնագետներին կոչ է արել վերադառնալ։
«Իսկ նրանց համար, որոնք դեռ որոշում չեն կայացրել վերադառնալ հայրենիք, ես մեջբերեմ մեր նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին. «Այնտեղ նույնպես լավ է, բայց ավելի լավ է տանը»», - ասել է Միշուստինը «Արդյունաբերական Ռուսաստանի թվային արդյունաբերությունը» խորագրով համաժողովում։
Նշենք, որ անցյալ տարվա փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությունից ի վեր մեծ թվով ռուսաստանցիներ եկել են նաև Հայաստան։ Մի մասն էլ Հայաստանով մեկել է ու փորձում է մեկնել Արևմուտքի երկրներ։