Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

Հաշմանդամություն ունեցող երեխաներն առաջին անգամ նկարել են Akneye քանդակի վրա, որը կունենա NFT տարբերակ․ հունիսի 1-ը նշվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում

0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում։ Այս մասին հայտնել է նախարարությունը։

«Միջոցառմանը մասնակցել է շուրջ 300 երեխա՝ Բերդ և հարակից համայնքներից։ «Սորաններ» դենդրոպարկում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը և այլք։

Նախարար Նարեկ Մկրտչյանը, իր ելույթում շնորհավորելով երեխաներին տոնական օրվա առթիվ, ընդգծել է վերջիններիս իրավունքների լիարժեք իրացման ու պաշտպանության ուղղությամբ ամենօրյա աշխատանքի կարևորությունը։ «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանամերձ Բերդ համայնքում տոնելը խորհրդանշական է, որովհետև երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովումը մեր քաղաքականության առանցքում է։ Պետք է ուշադրության կենտրոնում հավասարապես լինեն բոլոր երեխաները, ու մեր ամենօրյա աշխատանքով շարունակենք անել ամենը, որպեսզի նրանք ապրեն անհոգ, երջանիկ ու խաղաղ միջավայրում»,- նշել է նախարարը։

Հերիքնազ Տիգրանյանը ևս, միանալով երեխաներին ուղղված բարեմաղթանքներին, նրանց ցանկացել է անհոգ մանկություն․ «Մաղթում եմ, որ ձեր մանկությունն անցկացնեք խաղաղ և զարգացող երկրում։ Իսկ մենք՝ մեծերս, կանենք մեզանից կախված ամենը, որպեսզի ձեր յուրաքանչյուր օրը լինի հիշարժան»։

Մյուս բանախոսները ևս միացել են հունիսմեկյան մաղթանքներին՝ երեխաների իրավունքների պաշտպանության գործում կարևորելով համատեղ ջանքերի ներդրումը։ Բացի մանկական մի շարք միջոցառումներից, երեխաները, նրանց թվում՝ նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնամքի հաստատություններում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաները, առաջին անգամ նկարել են Akneye քանդակի վրա։ Աչքերն ամբողջական նկարելուց հետո, կստեղծվեն դրանց NFT տարբերակները և բարեգործական նպատակով կներկայացվեն վաճառքի։ Վաճառքից գոյացած գումարը կուղղվի ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում ապրող երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանը։

«Սորաններ» դենդրոպարկում կազմակերպված տոնական միջոցառումն իրականացվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 





Губернаторы России
Москва

Собянин: В Москве начали работу первые центры ментального здоровья





Москва

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: что делать, если вас ужалила медуза


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об интеграции Мневниковской поймы в городскую транспортную сеть



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Виктор Цой

Памятник Цою в Крыму ждут перемены




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Контрольный матч. "Спартак" обыграл "Торпедо".

Курсанты Пермского военного института Росгвардии приняли участие в межведомственной олимпиаде по дрессировке служебных собак

Спортсмены из Мытищ победители на соревнованиях по акробатическому рок-н-роллу


Уимблдон

Российские теннисисты подпишут декларацию о нейтралитете для участия в Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

СК возбудил дело после схода 9 вагонов пассажирского поезда с рельсов в Коми



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России